Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչներն այցելել են Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններ
 Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչներն այցելել են Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններ
13:34     20 08 2022    
Ադրբեջանում գտնվող Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչներն այցելել են Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հյուրերին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել օկուպացիայի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից իրականացված ավերածությունների և վանդալիզմի հետևանքների, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։

Այնուհետև պատվիրակությունը ծաղիկներ է դրել նահատակների հիշատակին կանգնեցված հուշահամալիրի պատվանդանին և իր հարգանքը հայտնել։

Կոմանդոսի զորամաս այցելած Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։

Պատվիրակության անդամները զորամասի ուսումնական կենտրոնում դիտել են զինծառայողների ցուցադրական ելույթները։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս