«Հայաստանի քաղաքացիներն իրենց ստրուկ են զգում». հարցում Երևանի փողոցներում
 «Հայաստանի քաղաքացիներն իրենց ստրուկ են զգում».  հարցում Երևանի փողոցներում
11:32     20 08 2022    
Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի մասին կարելի է շատ խոսել: Բայց ոչ ոք չի կարող այդ մասին ավելի լավ խոսել, քան իրենք՝ «քարերի երկրի» բնակիչները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Yerevan.Today-ի թղթակիցները հարցում են անցկացրել Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու, թե որքանո՞վ է լավացել քաղաքացու կյանքը՝ նախորդ տարվա համեմատ և որքանո՞վ են իրենց մաշկի վրա զգում՝ իշխանությունների կողմից թմբկահարվող «տնտեսական աճը»:

Խոստովանենք, որ հարցման արդյունքները շատ հետաքրքիր են ստացվել։

Հարցվածներից մեկի խոսքով` Հայաստանում կյանքը դառնում է անհնար: Լրագրողի այն հարցին, թե նախորդ տարվա համեմատ արդյոք աճել են նրա ընտանեկան եկամուտները, տղամարդը պատասխանել է. «Ո՞նց կարան աճեն։ Ամեն ինչ թանկանում է, բայց աշխատավարձերը մնում են նույնը: Ո՞նց կարան աճել: Դա հնարավոր չէ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Հարցում  


Լրահոս