Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Աղդամի շրջան
 Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Աղդամի շրջան
16:13     18 08 2022    
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներից բաղկացած մասնագետների պատվիրակությունը այցելել է Աղդամի շրջան։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից։

Ուղևորության ընթացքում, որին մասնակցում են Ադրբեջանում Իրանի դեսպանատան աշխատակիցները, հյուրերը ծանոթացել են օկուպացիայի ժամանակ հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված վանդալիզմի և ավերածությունների դրսևորումներին։

Նրանց մանրամասն տեղեկություններ են տրամադրվել՝ ավերված պատմական հուշարձանների ու բնակավայրերի, ինչպես նաև մեր պետության կողմից այդ տարածքներում իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։

Իրանի պատվիրակության այցը օկուպացիայից ազատագրված տարածքներ շարունակվում է։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս