«Ի պատասխան ռազմական սադրանքի՝ ադրբեջանական բանակը ներկայումս անցել է հակագրոհի: Կարող եմ ասել, որ օպերացիան հաջող է ընթանում: Հակառակորդը ունի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ: Ազատագրվել են օկուպացիայի տակ գտնվող մի քանի բնակավայրեր», տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Այս մասին Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ասել է Անվտանգության Խորհրդի նիստում:
Երկրի ղեկավարը շնորհավորեց ադրբեջանական ժողովրդին՝ հաջող հակահարձակողական օպերացիայի կապակցությամբ և ասաց. «Վստահ եմ, որ այս հաջող հակահարձակողական օպերացիան վերջ կդնի օկուպացիային, անարդարությանը»: