Լեյլա Աբդուլլաևա. Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի կողմից բանակցությունների իմիտացիայի հետ կապված իրավիճակի կրկնություն
  Լեյլա Աբդուլլաևա.  Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի կողմից բանակցությունների իմիտացիայի հետ կապված իրավիճակի կրկնություն
09:45     16 08 2022    
Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի կողմից բանակցությունների իմիտացիայի հետ կապված իրավիճակի կրկնություն, որը երկար տարիներ նկատվում էր ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում։

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ Musulmans en France ինտերնետային պորտալին տված հարցազրույցում, փոխանցում է Zinvor.info-ն։

Աբդուլլաևան նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերին ազատագրել է իր տարածքները, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ։

Նրա խոսքով, չնայած Հայաստանի կողմից այդ հողերին հասցված ավերածությունների ու վնասների աստիճանին, Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորում։ «Որովհետև Ադրբեջանը միշտ պնդել է, որ միակ բանը, որը խանգարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը, օկուպացիայի փաստն է։ Քանի որ օկուպացիայի փաստը վերացվել է, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք առաջ շարժվել և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման գաղափարով»,- ասել է նա։

Աբդուլա.ան նաև ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր դեր է խաղում երկու կողմերի քաղաքական կամքը։ Ադրբեջանը ցույց տվեց, որ քաղաքական կամք ունեցող երկիր է` առաջ քաշելով խաղաղ համաձայնագրի նախաձեռնությունը։ Ադրբեջանն առաջարկել է նաև այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի այս խաղաղ համաձայնագիրը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս