Էրդողանը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
10:13     21 07 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատասխանել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման մասին լրագրողների հարցին։

Այս մասին հայտնում է Sabah-ը։

«Պարոն Պուտինը նախօրեին հանդիպել էր պարոն Իլհամ Ալիևի հետ։ Նա նույնիսկ ինձ ասաց. «Ձեզ եմ փոխանցում Իլհամ Ալիևի ողջույնները»։ Վերջերս ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Հետո Իլհամ Ալիևն ինձ ասաց, որ գործընթացը շարունակվում է դրական հունով։

Ինչպես գիտեք, ոչ վաղուց Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը և ԵՄ խորհրդի նախագահը։ Իլհամ Ալիևն ինձ հետ զրույցի ընթացքում նույնպես դրական է որակել այդ հանդիպումը։ Մեր տեղեկություններով՝ գործընթացները շարունակվում են, և հուսով եմ, որ առաջիկայում կկատարվի ևս մեկ օդանավակայանի բացում, որը կընդգրկի այս տարածաշրջանը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Բաքու   Երևան  


Լրահոս