Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է. Ֆրանսիայի դեսպան
 Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է.  Ֆրանսիայի դեսպան
12:56     14 07 2022    
Այս տարի Ֆրանսիայի դեսպանատունը նշում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսի՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հոդվածում:

Դեսպանի խոսքով՝ մեծ իրադարձությունը, որն արդեն սկսվել է, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է։ «Սա Ադրբեջանի և Հայաստանի կողմից սկսված բանակցությունների պատմությունն է։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է։ Սա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կդառնա տնտեսական զարգացման և սոցիալական դինամիկայի աղբյուր։ Եվրամիությունը մտադիր է աջակցել և ուղեկցել այս գործընթացը՝ կնքելով համաձայնագիր Եվրամիության և Ադրբեջանի միջև, ինչը, մասնավորապես, թույլ կտա նոր համագործակցություն հաստատել բազմաթիվ ոլորտներում»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս