Բայրամով. Բոլորը պետք է իմանան Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայերի իրագործած վանդալիզմի մասին
  Բայրամով.  Բոլորը պետք է իմանան Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայերի իրագործած վանդալիզմի մասին
15:40     07 07 2022    
Դիվանագիտության շաբաթվա ընթացքում սպասվում է դիվանագիտության կամավորների այցը Շուշա, ինչպես նաև ծանոթություն Ադրբեջանի նպատակներին հետկոնֆլիկտային շրջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ADA համալսարանում «Խաղաղություն և Ադրբեջանի ստեղծարար ջանքերը հետկոնֆլիկտային փուլում» դիվանագիտության շաբաթվա բացման ժամանակ։

Նա նշել է, որ բոլորը պետք է իմանան օկուպացիայի ժամանակ ադրբեջանական տարածքներում Հայաստանի կատարած վայրագությունների ու վանդալիզմի մասին, ականապատման խնդրի, անհայտ կորածների մասին։

Նախարարի խոսքով՝ որպեսզի դա չկրկնվի, մարդիկ պետք է իմանան կատարվածի մասին ողջ ճշմարտությունը։

Նախարարը կարևորել է նաև դիվանագիտության շաբաթվա անցկացումը և դրան կամավորների մասնակցությունը։ Նրա խոսքով, ԱԳՆ-ն սերտ համագործակցություն է հաստատել դիվանագիտության կամավորների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս