Հայաստանում ադրբեջանական ժողովրդին պատկանող հուշարձանների ոչնչացման հետ կապված կոչ է արվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
 Հայաստանում ադրբեջանական ժողովրդին պատկանող հուշարձանների ոչնչացման հետ կապված կոչ է արվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
20:25     06 07 2022    
Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ոչնչացրել է ադրբեջանական ժողովրդի նյութական և մշակութային ժառանգությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պատասխանատու է ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 2022 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցած տեսահանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ոչ միայն Ադրբեջան, այլև Հայաստան։ Սակայն հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով այս առաքելության այցը դեռ չի կայացել։ Ուզում եմ նշել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործությունը և այդ կազմակերպության որդեգրած դիրքորոշումը։ Չնայած ադրբեջանական հողերի երկարամյա օկուպացիայի հետևանքով մեր պատմամշակութային հուշարձանների միտումնավոր ոչնչացմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին այդ մասին բազմաթիվ լուսանկարչական փաստերի ներկայացմանը, այդ կազմակերպությունը փաստորեն աչք փակեց այդ տեսանելի ապացույցների վրա։

Օկուպանտի վրա որևէ ճնշում չի գործադրվել։ Ցավոք, դա վկայում է այս կազմակերպության քաղաքականացվածության մասին»,- ասել է Քերիմովը։

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս բարձրացրել է այդ հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով։

«Բացի այդ, Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեին են ներկայացրել բազմաթիվ նյութեր՝ կապված ներկայիս Հայաստանի տարածքում Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման հետ։ Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի լռի այս բազմաթիվ փաստերի վերաբերյալ և կուղարկի տեխնիկական առաքելություն»,- ասել է Քերիմովը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՅՈՒՆԵՍԿՕ   Ադրբեջան  


Լրահոս