Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում ANAMA-ն ականների վտանգի իրազեկման դասընթացներ է անցկացնում
 Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում ANAMA-ն ականների վտանգի իրազեկման դասընթացներ է անցկացնում
14:11     02 07 2022    
«Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում Ղարաբաղում շարունակվում են լայնածավալ ականազերծման աշխատանքները։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալությունից (ANAMA):

Հաղորդագրության համաձայն՝ ականազերծման ինտենսիվ և հաջող աշխատանքներից հետո առաջին բնակիչները կվերաբնակեցվեն Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում։ Գլխավոր առաջնահերթություններից է օկուպացիայից ազատագրված տարածքներում բնակիչներին ականների և չպայթած զինամթերքի վտանգի մասին իրազեկելը՝ նրանց անվտանգ բնակությունն ապահովելու համար։

Նշվել է, որ այդ նպատակով 2022 թվականի հուլիսի 1-ից Զանգիլանում ANAMA-ն սկսել է պայթուցիկ նյութերի վտանգի մասին իրազեկման փուլային դասընթացներ.

«Նպատակը քաղաքացիներին գործողությունների անվտանգ ալգորիթմներին ծանոթացնելն է, ինչը նրանց պետք կգա Աղալը գյուղի շրջակայքում գործելիս: Դասընթացների ժամանակ քաղաքացիները տեղեկացվում են կասկածելի վայրերի նշանների, վտանգավոր վայրերում վարքագծի կանոնների, նախազգուշացնող նշանների մասին, կոչ են անում լինել կարգապահ, պատասխանատու և զգոն, չմտնել տարածք, որի անվտանգ լինելու մեջ վստահ չեն»։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս