Նախարար. Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանը դառնա համագործակցության և զարգացման տարածություն
  Նախարար.  Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանը դառնա համագործակցության և զարգացման տարածություն
10:26     02 07 2022    
Բաքվում տեղի է ունեցել ԱՄՆ անկախության 246-ամյակին նվիրված միջոցառում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Սամիր Շարիֆովը նշել է, որ Ադրբեջանը, հաղթելով 44-օրյա պատերազմում՝ վերջ դրեց հայկական երկարամյա օկուպացիային։

«Այսօր Ադրբեջանը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության, գործընկերության հաստատման ուղղությամբ և ցանկանում է տարածաշրջանը վերածել համագործակցության և զարգացման տարածության: Այս տեսանկյունից կարևոր է հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կիսում և աջակցում են ադրբեջանական պետության ջանքերին՝ ուղղված օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանը, երկրի տնտեսության մեջ դրանց ինտեգրմանը և դեպի մեր պատմական հողեր մեծ վերադարձի ապահովմանը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար» - ընդգծել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախարար  


Լրահոս