«Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության լիարժեք պահպանմանը»
 «Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության լիարժեք պահպանմանը»
14:10     26 06 2022    
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Քյամրան Ալիևը նշել է ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորած անձանց գտնելու համատեղ ջանքերի և այս գործընթացը շարունակելու կարևորությունը։

Նա ընդգծել է ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման կարևորությունը մարդկանց կյանքի և առողջության պահպանման, Ղարաբաղ ապօրինի այցերի կանխման և այս ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը։

Քյամրան Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության լիարժեք պահպանման կողմնակից է։
Zinvor.info

Հեշթեգներ. Բելառուս   Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս