Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում. Բայրամով
 Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում.  Բայրամով
10:21     26 06 2022    
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը վերջինիս կողմից, հանգեցնում է բացասական էֆեկտի և լուրջ ռիսկեր է պարունակում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը մնացել է անցյալում, և կայուն խաղաղության համար համագործակցություն է անհրաժեշտ։ Բոլոր կողմերը լիարժեք և անվերապահ պետք է կատարեն եռակողմ համաձայնությունները։

«Ադրբեջանի համար առաջնայինը ազատագրված տարածքների վերականգնումն է։ Առաջիկայում մենք ականատես կլինենք ներքին տեղահանվածների ազատագրված տարածքներ վերադարձին»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Բայրամով  


Լրահոս