Սկսվել է Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոճանապարհի ասֆալտապատումը
 Սկսվել է Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոճանապարհի ասֆալտապատումը
10:15     24 06 2022    
Սկսվել է նոր ավտոմոբիլային ճանապարհի ասֆալտապատումը, որը շրջանցում է Ադրբեջանի համանուն շրջանի շրջկենտրոն Լաչին քաղաքը։

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից (ԱԱՃՊԳ) Zinvor.info-յին հայտնել են, որ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների բոլոր ճանապարհները նախագծված են խոշոր բնակավայրերը շրջանցելով, ինչը կարևոր է ինչպես այդ տարածքում ապրող բնակչության, այնպես էլ այդ ճանապարհներից օգտվող այլ քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից։

Նոր ավտոմոբիլային ճանապարհի երկարությունը 32 կիլոմետր է։ Այս պահին ճանապարհի երկայնքով իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, ընդլայնվում է ճանապարհը։ Այն հատվածներում, որտեղ պատրաստ է ճանապարհի հիմքը, սկսվել է ասֆալտբետոնե ծածկի փռումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս