Փոխնախարար. Հարավային Կովկասի երեք երկրներ պետք է համագործակցեն տարածաշրջանի զարգացման համար
  Փոխնախարար.  Հարավային Կովկասի երեք երկրներ պետք է համագործակցեն տարածաշրջանի զարգացման համար
09:22     17 06 2022    
Հարավային Կովկասի երեք երկրները պետք է համագործակցեն այս տարածաշրջանի կայունության և զարգացման համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս, հաշտեցում, համագործակցություն և ինտեգրում» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումում պանելային քննարկումների ժամանակ։

«Հարաբերությունների կարգավորման ճանապարհը հեշտ չէ, և մենք ի վերջո սպասում ենք Հայաստանի կողմից ավելի հետևողական մոտեցման։

Մեր տեսլականն է, որ երեք երկրները համագործակցեն տարածաշրջանի զարգացմանը հասնելու համար։ Մենք դա վաղուց կանեինք, եթե չլիներ Հայաստանի ագրեսիան»,- նշել է փոխնախարարը։

Է.Մամեդովը նշել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հարավային-Կովկաս   Ադրբեջան  


Լրահոս