Օմբուդսմենը հայտարարություն է տարածել ականի վրա ANAMA-ի աշխատակցի պայթելու կապակցությամբ
Օմբուդսմենը հայտարարություն է տարածել ականի վրա ANAMA-ի աշխատակցի պայթելու կապակցությամբ
15:49     16 06 2022    
Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան բազմիցս դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղադրված հակատանկային և հակահետևակային ականները լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար, և խնդրել է վերջ տալ այս իրավիճակին:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից։

Նշվել է, որ ազատագրված տարածքներում ականների հետ կապված խնդիրը, բացի ներքին տեղահանվածներին իրենց տներ վերադարձնելու գործընթացը ձգձգելուց, հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների։

«Որպես Ադրբեջանի օմբուդսմեն՝ ևս մեկ անգամ հայտնում եմ իմ լուրջ մտահոգությունը ականներից բխող սպառնալիքի կապակցությամբ, հիշեցնում եմ Հայաստանին միջազգային իրավունքը հարգելու նրա պարտավորության մասին և կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին աջակցել Ադրբեջանին այս հարցում՝ ցուցաբերելով արդար մոտեցում և հաստատակամություն», - ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս