ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Ադրբեջան
 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Ադրբեջան
10:11     14 06 2022    
ԱՄՆ փոխպետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կառա Մաքդոնալդը հունիսի 13-15-ը կայցելի Ադրբեջան:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից։

«Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում աշխատող ակտիվիստների, անկախ լրատվամիջոցների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պետքարտուղարի տեղակալ Մակդոնալդը ղեկավարում է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն Եվրոպայում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև բազմակողմ և գլոբալ հարցերում աշխատող անձնակազմը: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն պաշտպանում է համամարդկային արժեքները, ներառյալ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Այս արժեքները խթան են հաղորդում ժողովրդավարությանը, ինչպես նաև ուժեղ, կայուն, բարգավաճ և ինքնիշխան պետությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս