Պատերազմի շուրջ 12000 վետերաններ և նահատակների ընտանիքների անդամներ ապահովվել են աշխատանքով
 Պատերազմի շուրջ 12000 վետերաններ և նահատակների ընտանիքների անդամներ ապահովվել են աշխատանքով
17:06     09 06 2022    
«Հայրենական պատերազմից հետո շարունակվում են՝ 13000 վետերանների և նահատակների ընտանիքների շուրջ 3000 անդամների աշխատանքի տեղավորման աշխատանքները»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթերԶ պետական գործակալության խորհրդի նախագահ Մուստաֆա Աբբասբայլին։

Նրա խոսքով, այս կատեգորիայից մինչ օրս աշխատանքի է տեղավորվել մոտ 12000 մարդ. «Նրանցից մոտ 6000-ն ընդգրկված է ինքնազբաղվածության ծրագրում, մոտ 3000-ն ապահովված է աշխատանքով։ Մի խումբ անձինք անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Գործընթացը ներկայումս շարունակվում է։ Շարունակվում են մի խումբ վետերանների համար ծրագրային ապահովման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վետերան   Նահատակ   Ադրբեջան  


Լրահոս