Daily Sabah. Ադրբեջանը ու Հայաստանը հակված են հակամարտության խաղաղ լուծմանը
  Daily Sabah.  Ադրբեջանը ու Հայաստանը հակված են հակամարտության խաղաղ լուծմանը
12:00     08 06 2022    
Dailysabah.com կայքը անգլերեն լեզվով հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ղարաբաղի շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո Բաքուն և Երևանը կանգնել են խաղաղության հասնելու ճանապարհի վրա։

Zinvor.info-ն առաջարկում է հոդվածի թարգմանությունը։

Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ չավարտված տարածքային վեճը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն, ինչպես համարում են փորձագետները, այսօր կա խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն, եթե բոլոր տարաձայնությունները կարգավորվեն։

Շատ քաղաքագետներ համոզված են, որ Բաքուն և Երևանը Ղարաբաղի շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո կանգնել են խաղաղության ձեռք բերման ճանապարհին։ Այդ մասին, ըստ նրանց, վկայում է հայկական կողմի հռետորաբանությունը։

«Ղարաբաղը, անշուշտ, եղել է հայ-ադրբեջանական վեճերի կենտրոնական տարրը և կռվախնձորը 1988 թվականից ի վեր։ Մնացած բոլոր հարցերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ղարաբաղյան խնդրի հետ՝ տարածքային ամբողջականություն, սահմանային հակամարտություններ, տրանսպորտային հաղորդակցություններ»,- թուրքական «Daily Sabah» կայքին տված հարցազրույցում ասել է՝ Բաքվի Թոփչուբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։

Նույն պարբերականի հետ զրույցում Վրաստանի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, «Geocase» վերլուծական կենտրոնի աշխատակից Էմիլ Ավդալիանին նշել է, որ Երևանը հասել է մի կետի, երբ նա հասկանում է, որ եկել է Ադրբեջանի հետ որոշակի փաստաթուղթ ստորագրելու ժամանակը, որը լավագույն դեպքում կարող էր վերջ դնել երկու երկրների առճակատմանը։

«Այն կդառնա արդյո՞ք վերջնական խաղաղության համաձայնագիր՝ դժվար է կանխատեսել, սակայն Հայաստանի կառավարության հռետորաբանության որոշ ակնարկները մատնանշում են հասարակական մտածողության փոփոխությանը: Շատ փորձագետներ, այդ թվում նաև ես, կարծում ենք, որ Երևանը, կարծես թե, համաձայնվում է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի սահմաններում, հավակնելով միայն նրա մշակութային ինքնավարությանը»,- կարծում է Ավդալիանին։

Միաժամանակ Ռ.Հուսեյնովը, որպես առաջ շարժվելու պայման, առաջարկում է առանձին բլոկներում խաղաղություն հաստատելու համար դիտարկել տարբեր հարցեր։

«Այն կարող է լինել սահմանների սահմանազատման գործընթացի սկիզբ, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցերի վրա աշխատանք։ Տվյալ պահերը կան օրակարգում, այնպես որ, կարծում եմ, որ այդ երեք-չորս կետերը, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի առաջարկներում, կարելի է դիտարկել, որպես առավել կարևորներ»,- նշել է նա։

Ինչպես հայտնի է, ապրիլին, ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Հայաստանն ընդունել է երկրների միջև հարաբերությունների նորմալացման հինգ կետից բաղկացած առաջարկը։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են ստեղծել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար աշխատանքային խմբեր, ինչպես նաև սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների հարցերով համատեղ հանձնաժողով։

Իսկ մայիսի վերջին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են բացել Զանգեզուրի միջանցքը՝ ներառյալ, ինչպես երկաթուղիների, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։ Հիշեցնենք, որ Զանգեզուրը մինչև այն ժամանակը, երբ Խորհրդային Ռուսաստանը 1920 թվականին այս շրջանը հանձնել է Հայաստանին՝ եղել է Ադրբեջանի մասը, ինչը, մասնավորապես, հանգեցրեց Ադրբեջանին Նախչըվանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցությունից զրկելուն։

Զանգեզուրի միջանցքի շրջանակներում երկաթուղու շինարարության ավարտից հետո ադրբեջանցիները կարող են գնացքով անարգել Իրան հասնել Հայաստանի և Նախըվանի տարածքով։ Այս երկաթուղային երթուղին նաև Ադրբեջանի միջով Թուրքիան կկապի Ռուսաստանի հետ։ Նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները լարված են մնացել 1991 թվականից, երբ հայ զինվորականները օկուպացրին Լեռնային Ղարաբաղը՝ մի տարածք, որը միջազգային մակարդակով ճանաչվել է Ադրբեջանի մաս և նրան հարակից յոթ ադրբեջանական շրջանները: Նոր ռազմական գործողություններ ծավալվեցին հայ անջատողականների սադրանքներից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը ազատագրեց իր մի քանի քաղաքներ և ավելի քան 300 բնակավայրեր, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը հանդես եկավ ազատագրված Ղարաբաղի շրջանի լայնածավալ վերականգնման նախաձեռնությամբ։

Սակայն Հայաստանի վարչապետի համաձայնությունը՝ պաշտոնական Բաքվի առաջ քաշած սկզբունքներին համապատասխան Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը Փաշինյանը տվել էր Բրյուսելի գագաթնաժողովում, դժգոհություն առաջացրեց հայ հասարակության որոշակի հատվածի մոտ։ Ապրիլի կեսերից Երևանում սկսվել են հակակառավարական ցույցեր, որոնցում ռևանշիստական և ընդդիմադիր ուժերը պահանջում էին Փաշինյանի հրաժարականը՝ « ի վնաս պետական շահերի Ադրբեջանին զիջումների գնալու պատրաստակամության համար»։

Փաշինյանը երկու կողմերից ճնշման տակ

Վրաստանցի քաղաքագետ Ավդալիանին համարում է, որ Երևանում լարվածությունը հրահրվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախադրյալներով։ Հուսեյնովը նույնպես կիսում է նրա կարծիքը՝ նշելով, որ «հենց դա է առաջացրել բողոքի ցույցեր Հայաստանում, որոնք այժմ ծանր իրավիճակ են ստեղծում նրա կառավարության համար։ Բայց վարչապետը և նրա թիմը, ավելի շուտ, կդիմանան փոթորկին, քանի որ հայ հասարակության մեծ մասը չի ցանկանում, որ ներկայիս հակակառավարական ցույցերը կազմակերպած հին գվարդիան վերադառնա իշխանության: Միաժամանակ, ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում իշխանությունները մտադիր են հասնել որոշակի խաղաղության համաձայնագրի։ Ճիշտ է, այս որոշումը քննադատության է ենթարկվում հատկապես Հայաստանում»։ Փորձագետն ընդգծում է, որ Փաշինյանը ներկա ժամանակ բախվում է, ինչպես ներքին դիմադրության, այնպես էլ Կրեմլի կողմից ճնշման հետ։ Մինչդեռ, Երևանում Փաշինյանին մարտահրավեր նետող որոշ քաղաքական ուժեր հայտնի են Մոսկվայի հետ իրենց կապերով։

Այսպիսով, եթե Հայաստանի վարչապետին հաջողվի մնալ իր աթոռին, և եթե նա կարողանա առաջ տանել հարաբերությունների կարգավորման իր ծրագիրը, ապա շուտով մենք կարող ենք տեսնել որոշ դրական զարգացումներ և բեկում հայ-ադրբեջանական մերձեցման հարցում։ Հայաստանում ընդդիմության հանրահավաքները կրկին խոչընդոտ դարձան։ Ոչ այնքան մասշտաբային, բայց ունակ խաթարելու կամ հետաձգելու նորմալացման գործընթացը։

Վտանգ և հնարավորություն Հարավային Կովկասի համար

2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որը վերջ տվեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմին։ Սակայն այժմ ոչ թե Ռուսաստանը, այլ հատկապես ԵՄ-ն է երկու երկրներին միավորում կենսական երկխոսության համար՝ միաժամանակ Ուկրաինայի պատերազմի պատճառով քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելով Մոսկվայի վրա:

«Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և ռուսական զինված ուժերի դանդաղ առաջխաղացումը Դոնբասում միաժամանակ և՛ վտանգ, և՛ հնարավորություն են ներկայացնում Հարավային Կովկասի և հայ-ադրբեջանական հարաբերությունների համար։ Վտանգը կայանում է պոտենցիալ ռազմական էսկալացիայի մեջ, իսկ հնարավորությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ակտիվացնել խաղաղապահ ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար: Միևնույն ժամանակ, Եվրամիությունն արդեն իսկ զգալի առաջընթացի է հասել երկու երկրների հաշտեցման հարցում, անցկացնելով հայ-ադրբեջանական բանակցությունների շարանը»,- նշում է Ավդալիանին՝ չբացառելով, որ Ռուսաստանը մտահոգված է նախաձեռնության կորստով և հանուն իր շահերի, կարող է փորձել իրավիճակը սրել ռազմական ճանապարհով։

Իակ ընդհանրապես, ինչպես համարում է վրաստանցի փորձագետը՝ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ներկայումս աննախանձելի են։ «Մոսկվան իր գերակայությունը պահպանելու միակ ճանապարհը կարող է տեսնել ուժի կիրառման մեջ։ Բայց սա ազդեցության կարևոր գործիք չէ, քանի որ հենց որ երկիրը թուլանում է ներսում, նրա ռազմակայանների կարիքն արտերկրում կարող է արագ վերանալ»,- ամփոփում է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս