Ադրբեջանի նախագահի օգնականը բանակցություններ է վարել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ
 Ադրբեջանի նախագահի օգնականը բանակցություններ է վարել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ
16:23     07 06 2022    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՝ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրադ Մարջանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները։

Այս մասին Twitter-ում հայտնել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս