Դեսպան. Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինային
  Դեսպան.  Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինային
21:21     01 06 2022    
Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինային:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Եղիսաբեթ II թագուհու պլատինե հոբելյանի տոնակատարության ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան չի դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ ռազմական օգնության մատակարարումը։

Դեսպանը նաև ընդգծել է, որ Ուկրաինան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում որոշակի ռազմական հաջողությունների է հասել հյուսիսային ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս