Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
 Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
18:55     01 06 2022    
Մայիսի 31-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ նախագահի պաշտոնական կայքին հղումով։

Քննարկվել է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապեի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա։

Նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է՝ մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։

Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը, այդ թվում՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պուտին  


Լրահոս