Վրաստանում ադրբեջանցիների և հայերի խաղաղ գոյակցությունը դրական օրինակ է ողջ Կովկասի համար. Զուրաբիշվիլի
Վրաստանում ադրբեջանցիների և հայերի խաղաղ գոյակցությունը դրական օրինակ է ողջ Կովկասի համար.  Զուրաբիշվիլի
09:13     31 05 2022    
Վրաստանի հայ և ադրբեջանցի քաղաքացիների խաղաղ գոյակցությունը հանդուրժողականության ցուցիչ է և դրական օրինակ Կովկասի համար, ինչպես նաև տարածաշրջանի ավանդույթների շարունակություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Զուրաբիշվիլին ասել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել են տրանսպորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հարաբերությունների և համագործակցության զարգացման հարցեր։

«Երկու կողմերն էլ շատ շահագրգռված են տարածաշրջանի տարանցիկ ներուժով, նոր ենթակառուցվածքային ցանցերով և էներգետիկ երթուղիներով, և մենք պետք է միասին աշխատենք այս ուղղությամբ», - ասել է Վրաստանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս