Դեսպան. Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանում ականազերծման աշխատանքներին
  Դեսպան.  Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանում ականազերծման աշխատանքներին
10:08     31 05 2022    
«Ֆրանսիայի դեսպանատունն աջակցում է Ադրբեջանի տարածքների ականազերծմանը` գնելով սակրավորների համար դետեկտորներ և գործիքների հավաքածուներ»:

Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ֆրանսիացի դիվանագետը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել ականի պայթյունից վիրավորված Խայալ Աբդուլլաևին։

«Ցավալի է, որ 23-ամյա ֆերմեր Խայալ Աբդուլլաևը վիրավորվել է մայիսի 28-ին Ֆիզուլիի շրջանում ականի վրա պայթելու հետևանքով։ Մաղթում եմ նրան լիարժեք ապաքինում»,- նշել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս