Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
 Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
10:21     30 05 2022    
2022 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանին բողոք է ներկայացրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի՝ մայիսի 27-ին Ադրբեջանի տարածքում ստեղծված ապօրինի կառույցի ներկայացուցչի հետ հանդիպման կապակցությամբ։

Դեսպանին ասել են, որ ֆրանսիացի պաշտոնյայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված այս քայլը ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները։

Ընդգծվել է, որ Փարիզի քաղաքապետի այս անօրինական և անպատասխանատու պահվածքը համահունչ չէ պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատման միջոցառումներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս