Օմբուդսմենը պահանջում է հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ
Օմբուդսմենը պահանջում է հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ
11:33     28 05 2022    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային կազմակերպություններին ականների հետ կապված հարցերով:

Դիմումի մեջ ասվում է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի տարիներին տեղադրված ականները դեռ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար։

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի եւս մի քաղաքացի՝ ներքին զորքերի զինծառայող է պայթեցվել ականի վրա եւ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Մենք խստորեն դատապարտում ենք այս միջադեպերը, որոնք լուրջ խոչընդոտ են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար, եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին մանրակրկիտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այն տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»,- ասել է օմբուդսմենը։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս