Հաջորդ հանդիպմանը Հայաստանի հետ սահմանազատման հարցով կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի. ԱԳՆ
 Հաջորդ հանդիպմանը Հայաստանի հետ սահմանազատման հարցով կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի.  ԱԳՆ
16:22     27 05 2022    
Ակնկալում ենք, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով հաջորդ հանդիպմանը սահմանազատման հարցով կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը մեկ տարուց ավելի է, ինչ համապատասխան քայլեր է ձեռնարկում. «Արդեն լայնորեն խոսվում է, որ Ադրբեջանի տարածքում բավականին արագ տեմպերով են ընթանում և՛ երկաթուղու, և՛ ավտոճանապարհի շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի հետ սահման, և 2023 թվականին կավարտվի ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհի կառուցումն ադրբեջանական կողմից: Միևնույն ժամանակ, այս բոլոր քննարկումների երկարատև ընթացքը և երկար ժամանակ կոնկրետ արդյունքների բացակայությունը չէին կարող խանգարել ադրբեջանական պետությանը զարգացնել շատ կարևոր տրանսպորտային ենթակառուցվածքները։

Դուք նաև գիտեք, որ մարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ձեռնարկվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Կարծում ենք՝ առաջիկայում ականատես կլինենք հաջորդ քայլերին։ Այսինքն, ամեն դեպքում, Ադրբեջանը շարունակելու է աշխատել Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհ անցկացնելու ուղղությամբ, և այդ երթուղին կբերվի աշխատանքային վիճակի։ Կարծում եմ, որ Հայաստանի շահերից կբխի նորմալ, պրագմատիկ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս