Քննարկվել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
 Քննարկվել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
14:45     27 05 2022    
Մայիսի 26-ին Ադրբեջանի Հնրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը։

Ողջունելով հյուրերին՝ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա։ Նախարարը նշել է, որ Թուրքիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ Ադրբեջանի պաշտպանական հզորության բարձրացման նպատակով, տարածաշրջանում կայունություն ապահովող ծանրակշիռ գործոններից է։

Ընդգծվել է երկու եղբայրական պետությունների ղեկավարների բարեկամական հարաբերությունների կարևոր դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշվել է եղբայրական Թուրքիայի կողմից ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում ցուցաբերվող աջակցության առանձնահատուկ նշանակությունը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս