Նախարար. TEKNOFEST Azerbaijan-ը Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության օրինակ է
  Նախարար.  TEKNOFEST Azerbaijan-ը Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության օրինակ է
09:04     26 05 2022    
«Աերոտիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների TEKNOFEST փառատոնն առաջին անգամ անցկացվում է Ադրբեջանում՝ Թուրքիայի սահմաններից դուրս։ Սա մեր երկրների բարեկամության և եղբայրության օրինակ է»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին TEKNOFEST Azerbaijan փառատոնի բացմանը հայտարարել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Նա նշել է, որ այս փառատոնը նախատեսված է երիտասարդների համար, և Ադրբեջանը հպարտանում է նրանցով, քանի որ հենց նրանք են կարողացել ազատագրել Ադրբեջանի տարածքները՝ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի հրամանատարությամբ։

Նա վստահություն է հայտնել, որ փառատոնին ակտիվորեն իրենց կդրսևորեն նաև Ադրբեջանի երիտասարդները։

Նրա խոսքով, փառատոնի ամենադիտարժան և հետաքրքիր մրցույթներից մեկը կլինի Smart Karabakh հաքաթոնը։
Zinvor.info

Հեշթեգներ. TEKNOFEST   Ադրբեջան  


Լրահոս