Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը
 Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը
13:41     25 05 2022    
«Այսօր ես անկեղծորեն ողջունում եմ Սահմանային հանձնաժողովի առաջին նիստը՝ քննարկելու հայ-ադրբեջանական միջպետական սահմանի սահմանազատման և իրավիճակի առավելագույն հնարավոր անվտանգության հարցերը»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Սա նշանակալից առաջընթաց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո»,- ասված է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շառլ-Միշել  


Լրահոս