Եվրոպական խորհուրդը հայտարարել է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
 Եվրոպական խորհուրդը հայտարարել է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
12:21     21 05 2022    
Մայիսի 22-ին Բրյուսելում կկկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Եվրոպական խորհրդին։

Ինչպես հաղորդվում է, Շառլ Միշելը նաև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ սա կլինի այս ձևաչափով երրորդ հանդիպումը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի ապրիլին Բրյուսելում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Փաշինյան  


Լրահոս