Շուշան առաջարկվում է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
 Շուշան առաջարկվում է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
15:32     21 05 2022    
Շուշան առաջարկվում է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նման առաջարկով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցով Մալթայի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Ռայմոնդ Բոնդինը՝ Շուշայում «Հետկոնֆլիկտային մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում՝ մշակութային միջավայրի վերակենդանացման միջոցով» խորագրով միջազգային խորհրդաժողովում:

Նա նշել է, որ Շուշան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու լավագույն թեկնածուն է. «Դա մեկ անգամ ևս ապացուցում է Շուշա քաղաքի գեղեցկությունը, բնապատկերը և այն նշանակությունը, որ ադրբեջանցիները տալիս են այս քաղաքին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս