Ադրբեջանի նախագահը հրավիրվել է Իրան
 Ադրբեջանի նախագահը հրավիրվել է Իրան
14:03     21 05 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել է Իրան։

Դեսպանատնից Zinvor.info-յին հայտնել են, որ հրավերը հայտարարվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ։

Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը Իբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը և խնդրել է իր անկեղծ ողջույնները փոխանցել Ադրբեջանի նախագահին։ Նա նաև խնդրել է Ադրբեջանի նախագահին փոխանցել Իրան այցելելու հրավերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս