Չավուշօղլու. Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի բարի կամքին
  Չավուշօղլու.  Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի բարի կամքին
09:08     20 05 2022    
«Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի բարի կամքին»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նախարարը նշել է, որ հաղթանակից հետո Ադրբեջանը ցույց տվեց աշխարհին, որ ցանկանում է տարածաշրջանում խաղաղության և հանգստության հասնել, և առաջարկեց Հայաստանին համապարփակ խաղաղ համաձայնագիր:

«Այնուհետև քննարկվեց սահմանների որոշման համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը, Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հարցերի շուրջ, և ստեղծվեց համատեղ սահմանային հանձնաժողով»,-ասել է Չավուշօղլուն։

Ադրբեջանը նաև աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններին, և դա դրական է։ «Մենք միշտ ասում և կոչ ենք անում Հայաստանին արձագանքել բարի կամքի այդ մոտեցումներին։ Մեր երեկվա հանդիպմանը մենք հաստատեցինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի մտադրություններ են հայտնել տարածաշրջանային կայունության համար», – ընդգծել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս