Մոսկվան առանցքային է համարում Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը
Մոսկվան առանցքային է համարում Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը
15:03     18 05 2022    
Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համատեքստում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Հարավային-Կովկաս  


Լրահոս