Օդեդ Ֆորեր. Ղարաբաղյան տարածաշրջանում համագործակցության լավ ներուժ կա
  Օդեդ Ֆորեր.  Ղարաբաղյան տարածաշրջանում համագործակցության լավ ներուժ կա
21:45     17 05 2022    
«Ղարաբաղյան տարածաշրջանը նույնպես համագործակցության լավ ներուժ ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի զարգացումը, որը մեծ հնարավորություններ է ստեղծում»։

Այս մասին մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի մոտ ընդունելության ժամանակ հայտարարել է՝ Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման նախարար Օդեդ Ֆորերը, հայտնում է Zinvor.info-ն։

Խոսելով հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում կատարված աշխատանքների մասին՝ պետության ղեկավարը նշել է, որ այդ հողատարածքներում անմիջապես սկսվել են գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը, և արդեն որոշակի արդյունքներ են ձեռք բերվել։

Ընդգծելով, որ օկուպացիայի ժամանակ հայերը մեր տարածքներում իրականացրել են էկոլոգիական ցեղասպանություն, նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ դրա հետևանքով այդ վայրերը զրկվել են ջրային աղբյուրներից, հետևաբար այս տարածքներում ներկայումս մեծածավալ աշխատանքներ են նախատեսվում՝ աղբյուրների և ոռոգման համակարգի վերականգնման հետ կապված:
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս