Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավները շարունակվում են
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավները շարունակվում են
11:17     16 05 2022    
«Ցավոք, այսօր էլ շարունակվում են զրպարտչական և կեղծ տեղեկատվական արշավները մեր երկրների դեմ»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ստամբուլում մամուլի և տեղեկատվության համար պատասխանատու նախարարների և Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) բարձրաստիճան պաշտոնյաների 4-րդ նիստում:

Նրա խոսքով, Ադրբեջանը նման հարձակումների ենթարկվել է անկախության առաջին իսկ տարիներից. «Հատկապես 44-օրյա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ մենք դեմ առ դեմ բախվեցինք հոգեբանական պատերազմի բոլոր տարրերին: Ինչպես մեր դիվանագետների, քաղաքական գործիչների, այնպես էլ ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ների համատեղ գործունեության արդյունքում մենք ճշմարտությունը հասցրինք աշխարհին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս