ԵՄ դեսպան. Մենք աջակցում ենք Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծմանը
  ԵՄ դեսպան.  Մենք աջակցում ենք Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծմանը
10:43     13 05 2022    
Եվրամիությունը Ադրբեջանի հուսալի գործընկերն է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն՝ Բաքվում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը։

«Մենք անցել ենք համաճարակի դժվար ժամանակներ: Անցած տարիներին ամրապնդել ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում»,- ասել է դեսպանը։

Միխալկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համապարփակ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում:

Դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծմանը. «ԵՄ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Մեր համագործակցությունը զարգանում է էներգետիկ ոլորտում, որում հատուկ դեր է խաղում «Հարավային գազային միջանցքը»։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև էներգիայի վերականգնվող աղբյուրներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս