Հայտարարվել է սահմանների սահմանազատման հարցերով Բաքվի և Երևանի հանձնաժողովների հանդիպման ժամանակը
 Հայտարարվել է սահմանների սահմանազատման հարցերով Բաքվի և Երևանի հանձնաժողովների հանդիպման ժամանակը
12:34     13 05 2022    
Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Իսկ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպելու են կոմունիկացիոն հարցերի շուրջ, և պայմանավորվածություն կա նաև, որ այնտեղ՝ Մոսկվայում նույն օրերին սահմանազատման և սահմանային անվտանգություն շուրջ երկկողմ հանդիպում է կազմակերպվելու»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաքուն և Երևանը պետք է սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողով կազմեին, նրա առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս