Պատգամավոր. Ֆիզուլի քաղաքը սպասվածից ավելի կարճ ժամանակում պատրաստ կլինի բնակեցման
  Պատգամավոր.  Ֆիզուլի քաղաքը սպասվածից ավելի կարճ ժամանակում պատրաստ կլինի բնակեցման
12:32     12 05 2022    
Ֆիզուլի քաղաքը, որը երկար ժամանակ օկուպացված էր, վերակառուցվում ու վերականգնվում է։ Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են՝ Ֆիզուլի քաղաքում 180 մահճակալանոց մասնագիտական լիցեյի և կենտրոնական հիվանդանոցի հիմնարկեքի արարողությանը և ծառեր տնկել նոր զբոսայգում։

Այս մասին Zinvor.info-յին ասել է՝ Ֆիզուլիի թիվ 84 ընտրատարածքից Միլլի Մեջլիսի պատգամավոր, տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության խորհրդարանական կոմիտեի անդամ Վուգար Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ֆիզուլի քաղաքը, որտեղ կբնակեցվի մոտ 50 հազար բնակիչ, սպասվածից ավելի կարճ ժամանակում կվերականգնվի և պատրաստ կլինի բնակության.

«Օկուպացիայից ազատագրված տարածքներում երկրորդ «խելացի գյուղը» կկառուցվի Դևլեթյարլը գյուղում, որը նույնպես գտնվում է Ֆիզուլի քաղաքի մոտ։ Հիմնարկեքի վերջին արարողությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Ֆիզուլիի շրջանում արդեն իսկ սկսվել են վերականգնման և շինարարական նոր աշխատանքներ: Ֆիզուլիի միջազգային օդանավակայանն աշխարհի այն սակավաթիվ օդանավակայաններից է, որը կառուցվել է ամենակարճ ժամկետում՝ միջազգային չափանիշներին համապատասխան»։

Պատգամավորը նշել է որ ինտենսիվ աշխատանք է տարվում Ֆիզուլիի շրջանի տրանսպորտային և նյութատեխնիկական ենթակառուցվածքի ձևավորման ուղղությամբ.

«Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի, ինչպես նաև Հորադիզն ու Զանգիլանը կապող մայրուղու կառուցումը, ներառյալ Ֆիզուլի-Հադրութ, Ֆիզուլի-Շուշա Հաղթանակի ճանապարհները, վկայում են այն մասին, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում սկսվել է վերականգնման և վերակառուցման փուլը, և սա խոսում է այն մասին, որ բնակեցման գործընթացը սպասվածից ավելի արագ է ընթանալու։

Ֆիզուլի քաղաքը թևակոխում է նոր փուլ. Կտեսնենք, թե ինչպես է կյանքը վերադառնում երկար ժամանակ օկուպացված Ֆիզուլի։ Ֆիզուլին կդառնա նոր և ժամանակակից չափանիշներով կառուցված քաղաք. Իսկ դա, իհարկե, նշանակում է, որ էլ ավելի արագ կյանքը կվերադառնա Ղարաբաղ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պատգամավոր   Ֆիզուլի  


Լրահոս