Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի վերադարձի հարցը իր լուծումը կգտնի. Խալաֆ Խալաֆով
 Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի վերադարձի հարցը իր լուծումը կգտնի.  Խալաֆ Խալաֆով
15:40     10 05 2022    
Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի վերադարձը կիրականացվի սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Խալաֆ Խալաֆովը նշել է, որ այդ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի բանակցությունների արդյունքում:

«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածքը չեն: Դրանք պատկանում են Ադրբեջանին։ Քանի որ այդ տարածքների վերադարձը պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակներում։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին կքննարկվի և կգտնի իր լուծումը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախ   Գյուղ  


Լրահոս