Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
19:05     06 05 2022    
Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ադրբեջանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ներկա դիվանագետները ծանոթացել են լուսանկարչական ցուցահանդեսին, որն արտացոլում է երկու երկրների համագործակցության կարևոր, շրջադարձային պահերը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և Իտալիայի դեսպան Կլաուդիո Տաֆֆուրին։

Երկու պետությունների միջև դիվանագիտական կապերը հաստատվել են 1992 թվականի մայիսի 8-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս