Վրաստանի փոխխոսնակ. Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է բարձրացվեն էլ ավելի բարձր մակարդակի
  Վրաստանի փոխխոսնակ.  Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է բարձրացվեն էլ ավելի բարձր մակարդակի
10:02     07 05 2022    
«Շատ կարևոր է զարգացնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները և դրանք ավելի բարձր մակարդակի հասցնել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, հանդիպման հիմնական թեման երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերն էին. «Մենք հիշեցինք այն նախագծերը, որոնք դարձան մեր ռազմավարական հարաբերությունների հիմքը և սկսեցին իրագործվել Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Վրաստանում ապրող ադրբեջանցիների և, իհարկե, ադրբեջանական ժողովրդի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնել այն մակարդակին, որին արժանի են մեր երկրները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս