Որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին անցակետերը
 Որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին անցակետերը
15:25     06 05 2022    
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գտնվում են»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով նախարարների կաբինետի կառավարական կայքին, որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Փոփոխություններին համապատասխան՝ հատկացվել են չորս լրացուցիչ անցակետեր՝

Էյվազլը անցակետը Գուբաթլիի շրջանում (Էյվազլը գյուղ) (Ադրբեջան-Հայաստան սահմանին),

Գազանչը անցակետ Զանգիլանի շրջանում (Գազանչը գյուղ), (Ադրբեջան-Հայաստան սահմանին),

Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի անցակետ (Ֆիզուլիի շրջան, Միրզաջամալլը գյուղ),

Զագաթալա միջազգային օդանավակայանի անցակետ (Զագաթալայի շրջան, Մուխախ գյուղ):
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս