Բաքվում նահատակների ընտանիքներին և պատերազմի հաշմանդամներին 200 բնակարան է հատկացվել նոր բնակելի համալիրում
 Բաքվում նահատակների ընտանիքներին և պատերազմի հաշմանդամներին 200 բնակարան է հատկացվել նոր բնակելի համալիրում
09:03     05 05 2022    
Մայիսի 2-ին Բաքվի Սաբունչիի շրջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ բացված նոր բնակելի համալիրում՝ նահատակների ընտանիքներին և պատերազմի հաշմանդամներին տրամադրվել է 200 բնակարան։

Այս մասին Zinvor.info-յին հայտնում են Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունից։

Բնակարանների տրամադրման ժամանակ ընդգծվել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո, որն ավարտվել է մեծ հաղթանակով, նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հանձնարարությամբ իրականացվում է՝ նահատակների ընտանիքների և պատերազմի վետերանների սոցիալական աջակցության լայնածավալ ծրագիր:

Եթե 2018 թվականին Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը 626 բնակարան/առանձնատուն է տրամադրել նահատակների ընտանիքներին և պատերազմի հաշմանդամներին, ապա 2019 թվականին՝ 50%-ով ավել, այսինքն՝ 934 բնակարան/առանձնատուն, ապա 2020 թվականին՝ 70%-ով ավել, քան նախորդ տարում, այսինքն՝ 1572 բնակարան/առանձնատուն, 2021 թվականին այս ծրագիրը նախորդ 3 տարվա համեմատ ընդլայնվել է հինգ անգամ, իսկ անցած տարի ծրագիրը հաջողությամբ ավարտվել է՝ տրամադրելով 3 հազար բնակարան և առանձնատներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բնակարան  


Լրահոս