Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի ԱԳՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի ԱԳՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
08:14     04 05 2022    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոկֆոյի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մտքեր են փոխանակվել նաև բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս