Այսպես է Ադրբեջանը Զանգիլանում նոր օդանավակայան կառուցում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Այսպես է Ադրբեջանը Զանգիլանում նոր օդանավակայան կառուցում.  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14:00     04 05 2022    
Արագ տեմպերով շարունակվում է Արևելյան Զանգեզուրի ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Զանգիլանի շրջանում օդանավակայանի շինարարությունը, որը կարևոր դեր կխաղա 2020 թվականի աշնանը Հայրենական պատերազմի ընթացքում հայկական բազմամյա օկուպացիայից ազատագրված շրջանների և գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Զանգիլանի օդանավակայանը Ֆիզուլիից հետո երկրորդ օդանավակայանն է Ադրբեջանի ազատագրված տարածքներում։

Թռիչքուղին կունենա 3 կմ երկարություն և 60 մետր լայնություն, օդանավակայանը կարող է ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռներ, այդ թվում՝ ծանր բեռնատար։ Զանգիլանի միջազգային օդանավակայանի հիմքը դրվել է 2021 թվականի ապրիլի 26-ին նախագահ Իլհամ Ալիևի կողմից, շինարարությունը սկսվել է նույն թվականի մայիսին։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգիլան  


Լրահոս