Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
 Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
12:40     28 04 2022    
Ապրիլի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

Խավիեր Կոլոմինան պետության ղեկավարին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել հյուրին և խնդրել իր ողջույնները փոխանցել Յենս Ստոլտենբերգին:

Հանդիպման ընթացքում հիշատակվել է նախորդ տարեվերջին պետության ղեկավարի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, այցի ընթացքում նրա հանդիպումը գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև նրա ելույթը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում։ Նշվել է նաև Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային անվտանգության և Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարների շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   ՆԱՏՕ  


Լրահոս