Դեսպան. Փարիզը պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
  Դեսպան.  Փարիզը պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
14:28     25 04 2022    
Եվրամիության հետ միասին Ֆրանսիան լիովին աջակցում է՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին ջանքերին և պատրաստ է աջակցել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։

«Իրական հնարավորություն կա, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են բանակցություններ անցկացվել խաղաղության պայմանագրի շուրջ: Դա քննարկվել է երկու երկրների ղեկավարների կողմից: Նրանց միջև նամակներ են փոխանակվել հիմնական սկզբունքների շուրջ: Տեղի են ունեցել պաշտոնական շփումներ: Քաղաքացիական հասարակության ներկայացոցիչները նույնպես հանդիպել են, այս գործընթացը թույլ է տալիս զգուշավոր լավատեսություն ցուցաբերել»,- ասել է նա։

Միաժամանակ, ֆրանսիացի դիվանագետը համարում է, որ չնայած այս ամենին, հեշտ չի լինի խաղաղության պայմանագրի կնքումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դեսպան   Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս