Հաջիևը մեկնաբանել է Հայաստանի կողմից Նախչըվան տանող ճանապարհների կոորդինատների չտրամադրելը
 Հաջիևը մեկնաբանել է Հայաստանի կողմից Նախչըվան տանող ճանապարհների կոորդինատների չտրամադրելը
19:19     22 04 2022    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև հաղորդակցության ապաշրջափակման համար հայկական կողմից կոորդինատները չտրամադրելը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նախագահի օգնականը Շուշայում լրագրողներին ասել է, որ Հայաստանն այս հարցում պարտավորություններ ունի։

«Առաջին հերթին պետք է դիտարկել եռակողմ հայտարարությունը։ Այդ հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել անցումը նշված տարածքով և պարտավորվել է դա անել։ Ցավոք, հայկական կողմը չի կատարում այդ պարտավորությունը։ Դրա համար էլ Ադրբեջանն ամեն առիթով բարձրացնում է այս հարցը։ Որովհետև սա Հայաստանի պարտավորությունն է եռակողմ հայտարարությամբ։ Այդ հարցը Ադրբեջանի կողմից բարձրացվում է տարբեր հարթակներում»,- ասել է Հիքմեթ Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս